Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թուրքական օրակարգը սպասարկելն էլ ո՞նց է լինում

Թուրքական օրակարգը սպասարկելն էլ ո՞նց է լինում
21.03.2023 | 13:55

Եթե ռուսական գործոնը Հայաստանում, կամ ՀԱՊԿ-ի հետ զորավարժությունները փնթի թուլամորթը դիտարկում է որպես Ադրբեջան կոչվող արհեստական կազմավորման համար սպառնալիք և հրաժարվում դրանցից, արդեն պարզ ու հասկանալի է, որ նույն արհեստական կազմավորման (Ադրբեջանի) համար սպառնալիքների խմբին են դասվում մեր բանակը, տնտեսությունը, կրթական համակարգը, մշակույթը, եկեղեցին, Հայկական սփյուռքը, ու ընդհանրապես Հայաստան պետությունը:
Չնայած ի՞նչ եմ ասում, էնա էկած օրվանից դրա խունտայի «սրբազան առաքելությունը» եղել և մնում է նշածս ու շատ չնշված կառույցների, համակարգերի, ոլորտների քանդումն ու ավերումը։
Կարևորը Ադրբեջանի համար սպառնալիք չլինի։
Սրանից էն կողմ էլ թուրքական օրակարգը սպասարկելը ո՞նց է լինում։

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ